Լավրովն ու Բայրամովը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
https://parstoday.ir/hy/news/world-i206484-Լավրովն_ու_Բայրամովը_քննարկել_են_իրավիճակը_տարածաշրջանում
Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Սերգեյ Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2023 09:19 Asia/Tehran
  • Լավրովն ու Բայրամովը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Սերգեյ Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Դիվանագետը նշել է, որ բանակցությունների մեկնարկին ադրբեջանական պատվիրակությունը կրկին ներողություն է խնդրել ռուսական կողմից Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան կապակցությամբ։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում` շեշտը դնելով հումանիտար բաղադրիչի վրա: Բացի այդ, քննարկվել են նաև միջազգային խնդիրներին վերաբերող մի շարք արդիական հարցեր: