ԱՄՆ-ն նպատակ ունի Կովկասը դարձնել իր ետնաբակը
(last modified Fri, 29 Sep 2023 06:46:18 GMT )
Սեպտեմբեր 29, 2023 10:16 Asia/Tehran

ԱՄՆ-ն փորձում է «ապառուսականացնել» Կովկասը և Արևմտյան Ասիայում ու Կովկասում դիմակայել Իրանին ու Չինաստանին:

Իրանի հեռուստաալիքներից մեկի հետ զրույցում, փորձագետ Էհսան Մովահեդյանն ասել է. «ԱՄՆ-ն փորձում է «ապառուսականացնել» Կովկասը և Արևմտյան Ասիայում ու Կովկասում դիմակայել Իրանին ու Չինաստանին: Հաշվի առնելով Ուկրաինայի պատերազմն ԱՄՆ-ն մտածում է, որ Ռուսաստանին հետ մղելու հնարավորություն ունի: Այս իրավիճակում, Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը պետք է համագործակցեն, որպեսզի Կովասը չդառնա ԱՄՆ-ի ետնաբակը»:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին և հասարակական զայրույթին,  Էհսան Մովահեդյանը վտանգավոր է որակել անկայուն վիճակի շարունակությունը և նշել. «Հայաստանում բողոքի ցույցերը պայմանավորված են Ղարաբաղի նկատմամբ Բաքվի վերահսկողությամբ,  փախստականների ալիքով ու 1915թ. Հայոց ցեղասպանության կրկնության վախով»:

Խոսելով Հայաստանում քաղաքական իրավիճակը կայունացնելու նպատակով ցուցարարների ձերբակալությունների մասին, փորձագետը նշել է. «Ցուցարարներն ակնկալում էին, որ Երևանի կառավարությունն ավելի լուրջ վերաբերմունք կդրսևորի Բաքվի նկատմամբ»:

Նա նշել է. «Երևանի կառավարությունը ճանաչել է Բաքվի տարածքային ամբողջականությունը, սակայն Ադրբեջանը ողջ Հայաստանին անվանում է «Արևմտյան Ադրբեջան»: Եվ միայն  Հայաստանի սահմանները պաշտպանելու Իրանի լրջության ու միջազգային սահմանները չփոխելուն դեմ լինելու վերաբերյալ ԻԻՀ իշխանությունների  շեշտադրումների պատճառով է, Սյունիքը շարունակում է մնալ ՀՀ կազմում»: