ԱՄՆ-ում գործադուլ են հայտարարել առողջապահության ոլորտի աշխատակիցները
Չորեքշաբթի առավոտյան ԱՄՆ Վիրջինիա և Կոլումբիա նահանգներում սկսվել է Kaiser Permanente արհմիության անդամների գործադուլ, որն ԱՄՆ-ի առողջապահական արհմիություններին ընդգրկող ամենամեծ կազմակերպությունն է։
Մինչ այժմ գործադուլին միացել են Կալիֆոռնիայի, Կոլորադոյի, Օրեգոնի, Վիրջինիայի և Վաշինգտոնի մի քանի ամերիկյան հիվանդանոցների աշխատակիցներ։
Ակնկալվում է, որ գործադուլները կընդգրկեն նաև Միացյալ Նահանգների արևմտյան ափը, որտեղ տեղակայված է ամերիկյան առողջապահական աշխատուժի մեծ մասը:
Գործադուլներին մասնակցել են բուժքույրեր, բուժաշխատողներ և սոնոգրաֆիստներ, ռենտգենաբանության, վիրաբուժության, դեղատան և շտապ օգնության բաժանմունքի աշխատակիցներ։
Kaiser Permanente արհմիությունները պահանջում են ժամում 25 դոլար նվազագույն աշխատավարձ և չորս տարվա պայմանագիր, որը ներառում է երկու տարի՝ 7 տոկոս բարձրացում և երկու տարի՝ 6,25 տոկոս: