ԱՄՆ-ում գործադուլ են հայտարարել առողջապահության ոլորտի աշխատակիցները
https://parstoday.ir/hy/news/world-i207076-ԱՄՆ_ում_գործադուլ_են_հայտարարել_առողջապահության_ոլորտի_աշխատակիցները
Չորեքշաբթի առավոտյան ԱՄՆ Վիրջինիա և Կոլումբիա նահանգներում սկսվել է Kaiser Permanente արհմիության անդամների գործադուլ, որն ԱՄՆ-ի առողջապահական արհմիություններին ընդգրկող ամենամեծ կազմակերպությունն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2023 08:04 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում գործադուլ են հայտարարել առողջապահության ոլորտի աշխատակիցները

Չորեքշաբթի առավոտյան ԱՄՆ Վիրջինիա և Կոլումբիա նահանգներում սկսվել է Kaiser Permanente արհմիության անդամների գործադուլ, որն ԱՄՆ-ի առողջապահական արհմիություններին ընդգրկող ամենամեծ կազմակերպությունն է։

Մինչ այժմ գործադուլին միացել են Կալիֆոռնիայի, Կոլորադոյի, Օրեգոնի, Վիրջինիայի և Վաշինգտոնի մի քանի ամերիկյան հիվանդանոցների աշխատակիցներ։

Ակնկալվում է, որ  գործադուլները կընդգրկեն  նաև Միացյալ Նահանգների արևմտյան ափը, որտեղ տեղակայված է ամերիկյան առողջապահական աշխատուժի մեծ մասը:

Գործադուլներին մասնակցել են բուժքույրեր, բուժաշխատողներ և սոնոգրաֆիստներ, ռենտգենաբանության, վիրաբուժության, դեղատան և շտապ օգնության բաժանմունքի աշխատակիցներ։

Kaiser Permanente արհմիությունները պահանջում են ժամում 25 դոլար նվազագույն աշխատավարձ և չորս տարվա պայմանագիր, որը ներառում է երկու տարի՝ 7 տոկոս բարձրացում և երկու տարի՝ 6,25 տոկոս: