Վտանգ կա, որ պաղեստինա-իսրայելական առճակատումը կվերաճի տարածաշրջանային հակամարտության. ՌԴ
https://parstoday.ir/hy/news/world-i207780-Վտանգ_կա_որ_պաղեստինա_իսրայելական_առճակատումը_կվերաճի_տարածաշրջանային_հակամարտության._ՌԴ
Ռիսկը, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը համատարածաշրջանային հակամարտության կվերաճի, բավականին բարձր է, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2023 07:59 Asia/Tehran
  • Վտանգ կա, որ պաղեստինա-իսրայելական առճակատումը կվերաճի տարածաշրջանային հակամարտության. ՌԴ

Ռիսկը, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը համատարածաշրջանային հակամարտության կվերաճի, բավականին բարձր է, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ինչ վերաբերում Է Գազայի հատվածին, ապա բավականին լուրջ ռիսկ կա, որ այդ ճգնաժամը համատարածաշրջանային հակամարտության կվերաճի»,- լրագրողների հետ հադիպմանը հայտարարել է Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ արտգործնախարարի խոսքով` Մոսկվան ամեն ինչ Իրանի վրա բարդելու «բավական սադրիչ փորձեր» է տեսնում։

«Իրանի ղեկավարությունը, կարծում եմ, բավական պատասխանատու, հավասարակշռված դիրքորոշում է զբաղեցնում և կոչ է անում թույլ չտալ, որ այդ հակամարտությունը տարածվի ամբողջ տարածաշրջանի և հարակից երկրների վրա»,-նշել է Լավրովը:

Հիշեցնենք`  Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աղսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3400-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավոր են: