Աշխարհի մի շարք քաղաքներում հակաիսրայելական ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել
Հոկտեմբեր 20, 2023 07:20 Asia/Tehran
Աշխարհի տարբեր քաղաքներում երեկ շարունակվել են Պաղեստինի կողմնակիցների ցույցերը։
Ցուցարարները խստորեն դատապարտել են Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները և պահանջել դադարեցնել Իսրայելի հարձակումները Գազայի վրա։
Նյու Յորքում ի պաշտպանություն Պաղեստինի կայացած հրեաների հավաքի մասնակիցները վանկարկել են հակասիոնիստական կարգախոսներ: Ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունեցել այնտեղ ներկա սիոնիստ և հակասիոնիստ հրեաների միջև:
Գերմանիայում նույնպես պաղեստինցիների աջակիցների հավաքի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկաններ իև ցուցարարների միջև:
Պիտակ