Ալիևն Իրանի հետ նոր ճանապարհ կառուցելու հրամանագիր է ստորագրել
https://parstoday.ir/hy/news/world-i208404-Ալիևն_Իրանի_հետ_նոր_ճանապարհ_կառուցելու_հրամանագիր_է_ստորագրել
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Ադրբեջանի և Իրանի միջև նոր ճանապարհի շինարարության և Արաքս գետի վրա կամրջի կառուցման ֆինանսավորման վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2023 07:56 Asia/Tehran
  • Ալիևն Իրանի հետ նոր ճանապարհ կառուցելու հրամանագիր է ստորագրել

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Ադրբեջանի և Իրանի միջև նոր ճանապարհի շինարարության և Արաքս գետի վրա կամրջի կառուցման ֆինանսավորման վերաբերյալ:

Iran Press-ը, վկայակոչելով Azarnews-ը, հայտնում է, որ Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել Հորադիզ-Աղբանդ ավտոմայրուղուց Իրան տանող նոր ճանապարհի նախագծի շարունակման և Արաքս գետի վրա կամրջի կառուցման վերաբերյալ: 

Ընդհանուր առմամբ, 14 միլիոն մանաթ (ութ միլիոն 200 հազար դոլար) կհատկացվի «Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհներ» նախագծի համար, որի շրջանակում կկառուցվեն  դեպի Իրան նոր ճանապարհը և Արաքսի կամուրջը: Գումարը կհատկացնի Ադրբեջանի ֆինասների նախարարությունը: