Բաքուն որպես գործիք է օգտագործում Թեհրանի հետ՝ Արաքս գետի վրա կամուրջ կառուցելու վերաբերյալ համաձայնագիրը
https://parstoday.ir/hy/news/world-i208486-Բաքուն_որպես_գործիք_է_օգտագործում_Թեհրանի_հետ_Արաքս_գետի_վրա_կամուրջ_կառուցելու_վերաբերյալ_համաձայնագիրը
Մի շարք վերլուծաբաններ կարծում են, որ Բաքուն Արաքս գետի վրա կամուրջ կառուցելու վերաբերյալ Թեհրանի հետ համաձայնագրի ստորագրումն օգտագործում է որպես լծակ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, և ազնիվ չէ Իրանի հետ հարաբերություններում։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 01, 2023 18:41 Asia/Tehran
  • Բաքուն որպես գործիք է օգտագործում Թեհրանի հետ՝ Արաքս գետի վրա կամուրջ կառուցելու վերաբերյալ համաձայնագիրը

Մի շարք վերլուծաբաններ կարծում են, որ Բաքուն Արաքս գետի վրա կամուրջ կառուցելու վերաբերյալ Թեհրանի հետ համաձայնագրի ստորագրումն օգտագործում է որպես լծակ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, և ազնիվ չէ Իրանի հետ հարաբերություններում։

Ըստ «Ախար» լրատվական կայքի՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, անդրադառնալով Բաքվի և Թեհրանի միջև Իրանի տարածքով Նախիջևան հաղորդակցության միջանցքի անցման վերաբերյալ համաձայնագրին, ասել է, որ Իրանի տարածքով միջանցքի (Ադրբեջանի Հանրապետության տարածքի և Նախիջևանի միջև) անցման վերաբերյալ համաձայնությունից հետո, Հայաստանից ավելի շատ դրական տեսակետներ ենք լսում հաղորդակցային  միջանցքների վերաբերյալ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է. «Հայաստանի իշխանությունների հայտարարությունները աղերս չունեն գործնական քայլերի  հետ։ Հույս ունենք, որ Հայաստանը մի կողմ կթողնի իր սխալ քաղաքականությունը՝ օգտագործելով ներկա պատմական հնարավորությունը՝ կայուն խաղաղության հասնելու  համար»։

Սա այն դեպքում, երբ, Թեհրանի անհամաձայնությունից բացի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ ընդգծել էր իր կտրուկ անհամաձայնությունը՝ միջանցքը Հայաստանի տարածքով անցնելու կապակցությամբ։