Մարկ Լիբբին՝ Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան
https://parstoday.ir/hy/news/world-i208884-Մարկ_Լիբբին_Ադրբեջանում_ԱՄՆ_նոր_դեսպան
ԱՄՆ Սենատը քվեարկությամբ հաստատել է Մարկ Լիբբիի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2023 07:17 Asia/Tehran
  • Մարկ Լիբբին՝ Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան

ԱՄՆ Սենատը քվեարկությամբ հաստատել է Մարկ Լիբբիի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

Այս տարվա հուլիսին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժովն էր հավանություն տվել Բայդենի կողմից առաջադրված Լիբբիի թեկնածությանը։

Ներկայիս դեսպան Էրլ Լիցենբերգերի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022 թվականի հուլիսին և արդեն մեկ տարուց ավելի է այս պաշտոնը թափուր էր։

Լիբբին երկարամյա դիվանագետ է, աշխատել է Բրյուսելում որպես Եվրամիությունում ԱՄՆ առաքելության ղեկավարի օգնական և գործերի ժամանակավոր հավատարմատար, խորհրդական է եղել նաև Վարշավայի, Նասաուի, Նիկոսիայի և Բաղդադի ամերիկյան դեսպանություններում, բարձր պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ պետքարտուղարությունում։ Նա առաջին անգամ է նշանակվում դեսպանի պաշտոնում։

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հունիսին կայացած լսումների ժամանակ, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, նա հայտարարել էր՝ «հաստատվելու դեպքում կշարունակեմ ԱՄՆ ջանքերն՝ ուղղված խաղաղության համաձայնությանը»։

tert.am