Ռուսաստանին պարտության մատնելն անհնար է․Պեսկով
https://parstoday.ir/hy/news/world-i208900-Ռուսաստանին_պարտության_մատնելն_անհնար_է_Պեսկով
Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղարն այսօր (հինգշաբթի) ասել է, -«Վաղուց ժամանակն է, որ Կիևում և Վաշինգտոնում բոլորը հասկանան,որ անհնար է Ռուսաստանին պարտության մատնել»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2023 12:06 Asia/Tehran
  • Ռուսաստանին պարտության մատնելն անհնար է․Պեսկով

Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղարն այսօր (հինգշաբթի) ասել է, -«Վաղուց ժամանակն է, որ Կիևում և Վաշինգտոնում բոլորը հասկանան,որ անհնար է Ռուսաստանին պարտության մատնել»։

Ուկրաինայի  պատերազմը սկսվել է 2022 թվականի փետրվարին,  Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ հարձակմամբ և դեռ շարունակվում է։

«Ռոսիա TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում «Դմիտրի Պեսկովը» բացատրել է, որ Վաշինգտոնը և Կիևը պետք է հավատան Ռուսաստանի հետ առճակատման և ռազմական հակամարտության ապարդյունությանը, չնայած Արևմուտքի կողմից Ուկրաինային ցուցաբերվող հսկայական աջակցությանը։

Արձագանքելով Սպիտակ տան այն խոստովանությանը, որ Ուկրաինային հատկացված բյուջեի 96 տոկոսը սպառվել է, Կրեմլի խոսնակն ասել է,-«Իրականում ԱՄՆ-ն  ​​վերջերս ժամում ավելի քան 200 միլիոն դոլար է հատկացնում իր պարտքերը մարելու համար»։

Ի պատասխան հաղորդավարի այն խոսքին, որ ԱՄՆ-ի ներկայիս կառավարությունը, ինչպես նախորդ կառավարությունները, կարող է հեշտությամբ փող տպել , Պեսկովը, ասել է,- «Վաշինգտոնի կողմից փող տպելու համար անհրաժեշտ թղթերը նույնիսկ շուտով կսպառվեն»։

Ավելի վաղ  ՌԴ Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ արևմտյան երկրները հասկացել են, որ Ուկրաինան նույնիսկ ՆԱՏՕ-ի ռազմական և ֆինանսական աջակցությամբ  չի կարող հաղթել Ռուսաստանին։

Գելափի նոր հարցման համաձայն՝ ԱՄՆ-ի ժողովրդի  աջակցությունն Ուկրաինային նվազում է, և մեծահասակ ամերիկացիների մեծամասնությունն ասում է, որ Վաշինգտոնի ֆինանսական օգնությունը Կիևին Ռուսաստանի դեմ պատերազմի համար այսուհետ պետք է ունենա ժամանակային սահմանափակություն։