Ռուսաստանին պարտության մատնելն անհնար է․Պեսկով
Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղարն այսօր (հինգշաբթի) ասել է, -«Վաղուց ժամանակն է, որ Կիևում և Վաշինգտոնում բոլորը հասկանան,որ անհնար է Ռուսաստանին պարտության մատնել»։
Ուկրաինայի պատերազմը սկսվել է 2022 թվականի փետրվարին, Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ հարձակմամբ և դեռ շարունակվում է։
«Ռոսիա TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում «Դմիտրի Պեսկովը» բացատրել է, որ Վաշինգտոնը և Կիևը պետք է հավատան Ռուսաստանի հետ առճակատման և ռազմական հակամարտության ապարդյունությանը, չնայած Արևմուտքի կողմից Ուկրաինային ցուցաբերվող հսկայական աջակցությանը։
Արձագանքելով Սպիտակ տան այն խոստովանությանը, որ Ուկրաինային հատկացված բյուջեի 96 տոկոսը սպառվել է, Կրեմլի խոսնակն ասել է,-«Իրականում ԱՄՆ-ն վերջերս ժամում ավելի քան 200 միլիոն դոլար է հատկացնում իր պարտքերը մարելու համար»։
Ի պատասխան հաղորդավարի այն խոսքին, որ ԱՄՆ-ի ներկայիս կառավարությունը, ինչպես նախորդ կառավարությունները, կարող է հեշտությամբ փող տպել , Պեսկովը, ասել է,- «Վաշինգտոնի կողմից փող տպելու համար անհրաժեշտ թղթերը նույնիսկ շուտով կսպառվեն»։
Ավելի վաղ ՌԴ Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ արևմտյան երկրները հասկացել են, որ Ուկրաինան նույնիսկ ՆԱՏՕ-ի ռազմական և ֆինանսական աջակցությամբ չի կարող հաղթել Ռուսաստանին։
Գելափի նոր հարցման համաձայն՝ ԱՄՆ-ի ժողովրդի աջակցությունն Ուկրաինային նվազում է, և մեծահասակ ամերիկացիների մեծամասնությունն ասում է, որ Վաշինգտոնի ֆինանսական օգնությունը Կիևին Ռուսաստանի դեմ պատերազմի համար այսուհետ պետք է ունենա ժամանակային սահմանափակություն։