Չինաստանը Մեծ Յոթնյակին մեղադրել է համաշխարհային անվտանգությունը խաթարելու մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i208946-Չինաստանը_Մեծ_Յոթնյակին_մեղադրել_է_համաշխարհային_անվտանգությունը_խաթարելու_մեջ
Արձագանքելով չորեքշաբթի օրը կայացած Մեծ Յոթնյակի խմբի ավարտական հայտարարության մեջ նշված անհիմն հայտարարություններին, Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վինբինը հայտարարել է. "Այս խումբն օգտվելով իր ուժից և տնտեսական ու առևտրային հնարավորությունները որպես քաղաքական գործիք օգտագործելով, պատժամիջոցների ենթարկելով ավելի քան տասը հազար կազմակերպության ու անձանց նկատմամբ, խաթարել է համաշխարհային անվտանգությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2023 12:46 Asia/Tehran
  • Չինաստանը Մեծ Յոթնյակին մեղադրել է համաշխարհային անվտանգությունը խաթարելու մեջ

Արձագանքելով չորեքշաբթի օրը կայացած Մեծ Յոթնյակի խմբի ավարտական հայտարարության մեջ նշված անհիմն հայտարարություններին, Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վինբինը հայտարարել է. "Այս խումբն օգտվելով իր ուժից և տնտեսական ու առևտրային հնարավորությունները որպես քաղաքական գործիք օգտագործելով, պատժամիջոցների ենթարկելով ավելի քան տասը հազար կազմակերպության ու անձանց նկատմամբ, խաթարել է համաշխարհային անվտանգությունը։

Մեծ Յոթնյակի ԱԳ նախարարների նիստը կայացել է չորեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ Տոկիոյում։ Նիստի ավարտին նախարարներն ընդունել են ավարտական հաղորդագրություն, որում Չինաստանին մեղադրել են "տնտեսական պարտադրանքի քաղաքականություն" վարելու մեջ։

Նշելով, որ Պեկինը դեմ է Չինաստանի ներքին գործերին Մեծ Յոթնյակի միջամտությանը, Վան Վինբինը նշել է. "Հարավային ծովի դատավարության" գործով վճիռը, որը կայացրել են Ֆիլիպինները և Մեծ Յոթնյակի կողմից վերջին նիստում այդ կապակցությամբ բարձրացված աղմուկը, հակասում են Ծովերի ու օվկիանոսների վերաբերյալ ՄԱԿ _ի համաձայնագրին և անօրինական են։