Ինչպե՞ս Գազայի պատերազմը մեծացրեց Ռուսաստանի սահմաններին ՆԱՏՕ-ի խնդիրները
Գազայի դեմ Իսրայելի հարձակումները և պաղեստինցիների դիմադրությունը հանգեցրել են նրան, որ Սիոնիստական ռեժիմը, չնայած ԱՄՆ-ի կողմից զենքի տրամադրմանը, չի կարող հավատարիմ մնալ զենքի արտահանման իր պարտավորություններին:
Իսրայելը նախկինում Ֆինլանդիայի հետ համաձայնագիր էր ստորագրել 317 միլիոն եվրո արժողությամբ «Դավթի պարսատիկ» հակահրթիռային պաշտպանության համակարգի տրամադրման մասին, սակայն, ըստ Military Watch ամսագրի՝ Գազայի պատերազմի պատճառով, ռեժիմը դժվար թե կրողանա կատարել իր պարտավորությունը:
Ըստ այս հրապարակման՝ ««Դավթի պարսատիկ» համակարգերը վաճառելու Իսրայելի կարողությունն ավելի ու ավելի է թուլանում՝ Գազայի հատվածում պաղեստինյան զինյալ խմբավորումների հետ կոնֆլիկտի սրումից հետո, քանի որ երկիրն ունի զինամթերքի խիստ պակաս, հատկապես փոքր հեռահարության ՀՕՊ համակարգերի մասով»:
Փորձագետների կարծիքով՝ Իսրայելի կողմից ՆԱՏՕ-ի անդամների հանդեպ ստանձնած պարտավորությունների չկատարումը կարող է ազդել Ուկրաինայի և Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հակամարտության վրա։ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ է դարձել 2023 թվականի ապրիլի 4-ին։