Ալիեւը նոր պահանջներ է առաջադրում
https://parstoday.ir/hy/news/world-i209092-Ալիեւը_նոր_պահանջներ_է_առաջադրում
Ադրբեջանի նախագահը նոր պահանջներ է ներկայացնում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2023 12:19 Asia/Tehran
  • Ալիեւը նոր պահանջներ է առաջադրում

Ադրբեջանի նախագահը նոր պահանջներ է ներկայացնում։

ԵԱՀԿ ԽՎ ղեկավար Պիա Կաումուի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւը հայտարարել է Հարավային Կովկասում նոր իրողությունների մասին։

Նրա խոսքով՝ «տարածաշրջանի վերջին իրադարձությունները պետք է դիտարկել  մոտ 30 տարի շարունակված օկուպացիայի եւ Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի  համատեքստում։ Առանց այդ օկուպացիայի եւ ագրեսիայի հետեւանքների դիտարկման ճիշտ չէր լինի մոտեցումներ ներկայացնել՝ կապված տարածաշրջանի ապագայի հետ»։ Ալիեւը միաժամանակ քննադատել է միջնորդներին, որոնց ջանքերը «միանգամայն անհաջող էին»։

Այսպիսով, Ալիեւը ակնարկել է նոր «պայմանների» մասին, որոնց դեպքում Բաքուն կբարեհաճի համաձայնել ապրել խաղաղությամբ։ Նախկինում Ալիեւը քանիցս հայտարարել էր «վնասի փոխհատուցման» մասին։

Հիշեցնենք, որ հակամարտությունը եւ հաջորդ մի քանի պատերազմները սանձազերծվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից, որը փորձել է ուժային մեթոդներով ստիպել լռել Լեռնային Ղարաբաղին։