Ռուսաստան. ԱՄՆ-ն ​​ստիպված է սահմանափակել իր ռազմակենսաբանական նախագծերը
https://parstoday.ir/hy/news/world-i209110-Ռուսաստան._ԱՄՆ_ն_ստիպված_է_սահմանափակել_իր_ռազմակենսաբանական_նախագծերը
ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովն ասել է,-Ռուսաստանի պաշտպանության նախարարության նախազգուշացումներից և քննադատություններից հետո,ԱՄՆ-ն ռազմական կենսաբանության ոլորտում սահմանափակել է իր գործունեության մի մասը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2023 14:21 Asia/Tehran
  • Ռուսաստան. ԱՄՆ-ն ​​ստիպված է սահմանափակել իր ռազմակենսաբանական նախագծերը

ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովն ասել է,-Ռուսաստանի պաշտպանության նախարարության նախազգուշացումներից և քննադատություններից հետո,ԱՄՆ-ն ռազմական կենսաբանության ոլորտում սահմանափակել է իր գործունեության մի մասը:

Ռուսական հեռուստաալիքի հետ զրույցում Կրիլովը հավելել է.-Շատ ժամանակ նրանք (ամերիկացիները) լռում են։ Երբեմն նրանց հանձնարարվում է ընդհանրապես չարձագանքել։ Նրանք դադարեցրել են որոշակի աշխատանք, և մենք դա համարում ենք մեր ձեռքբերումը։

Նա նշել է,-Մենք կապվել ենք բազմաթիվ երկրների հետ, ուստի, հավանաբար, պետք է մտածել, թե իրականում ինչ է անում Պենտագոնը այդ երկրների տարածքում:

Կրիլովի խոսքով՝ Ուկրաինայում գործում էր 46 կենսաբանական լաբորատորիա, ինչի պատճառով  այժմ այնտեղ կենսաբանական վիճակը շատ  ծանր է։

Գեներալ Կրիլովն ավելի վաղ ասել էր,-ԱՄՆ-ն նաև Ուկրաինայում անավարտ ռազմակենսաբանական նախագծեր է տեղափոխել այլ երկրների տարածք։

ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետն ասել էր,-Պենտագոնը պնդում է, որ որպես օրինակ Նիգերիայում իր նախագծերն  ուղղված են ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարին։ Այնուամենայնիվ, չնայած Gilead-ի դեղերով հակավիրուսային բուժում ստացողների թվի աճին, այս երկրում ՄԻԱՎ-ի դեպքերը մնացել են անփոփոխ: ԱՄՆ-ն նիգերիացիներին  ​​օգտագործում է , որպես անվճար կլինիկական բազա: