Թուրքիան երկակի քաղաքականություն է վարում Սիոնիստական ռեժիմի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i209176-Թուրքիան_երկակի_քաղաքականություն_է_վարում_Սիոնիստական_ռեժիմի_դեմ_պատժամիջոցներ_կիրառելու_հարցում
Չնայած Իսրայելի հանցագործությունների կապակցությամբ պաշտոնական Անկարայի կոշտ հայտարարություններին, ամեն օր հրապարակվում են նոր տվյալներ՝ Պաղեստինի օկուպացված տարածքների հետ Թուրքիայի առևտրի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2023 06:46 Asia/Tehran
  • Թուրքիան երկակի քաղաքականություն է վարում Սիոնիստական ռեժիմի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում

Չնայած Իսրայելի հանցագործությունների կապակցությամբ պաշտոնական Անկարայի կոշտ հայտարարություններին, ամեն օր հրապարակվում են նոր տվյալներ՝ Պաղեստինի օկուպացված տարածքների հետ Թուրքիայի առևտրի մասին:

Թուրք ղեկավարները փորձում են ներկայանալ որպես ճնշված պաղեստինցիների դատի պաշտպաններ,  միաժամանակ մեծացնելով տնտեսական համագործակցությունը Սիոնիստական ռեժիմի հետ և հիմնական ապրանքների արտահանումը գրավված տարածքներ։

 Թուրքիայի հայտնի տնտեսական մեկնաբան Էբրահիմ Ղահվեչին հստակ վիճակագրությամ  ներկայացրել է դեպի օկուպացված տարածքներ թուրքական ապրանքների արտահանման ծավալները:

Վկայակոչելով պաշտոնական վիճակագրությունը, նա նշել է. «Օկուպացված տարածքներ Թուրքիայի արտահանման վիճակագրությունը ցույց է տալիս, որ Անկարայի իշխանությունների կոշտ հայտարարություններըմիայն քարոզչություն են՝ ուղղված ներքին լսարանին, իսկ իսրայելցիների հետ առևտուրը ոչ միայն չի դադարել, այլ զգալիորեն աճել է»։ 

Անդրադառնալով ռեստորանների ճաշացանկից ցածրարժեք ապրանքների, այդ թվում՝ Կոկա-Կոլայի ու Նեսկաֆեյի հանելուն զուգահեռ 6 միլիարդ դոլարի պողպատի  արտահանմանն Իսրայել, Ղահվեչինը նշել է, որ դա երեկակի քաղաքականություն է: 

Թուրքիայի պողպատի արտահանումը Իսրայել երկկողմ առևտրի կարևորագույն մասն է: ԱՄեն տարի Անկարան Իսրայել է արտահանում առնվազն վեց միլիարդ դոլարի պողպատ: Բացի պողպատից, նավթի և գազի ինժեներական արդյունաբերության ոլորտում Թուրքիան ամենաշատ օգնությունն է տրամադրում Իսրայելի ռասիստական ռեժիմին:

Այս իրավիճակում Իսրայելի նկատմամբ տնտեսական էմբարգոն իրական անհրաժեշտություն է։ Թուրքական փորձագիտական և մտավոր հանրության մեծ մասը պնդում է, որ «անհրաժեշտ է  հնարավորինս շուտ դադարեցնել Թուրքիայից Իսրայել ռազմավարական ապրանքների արտահանումը»։

 Թուրք քաղաքական գործիչներն ու փորձագետներն ասում են, որ Գազայի պատերազմից և Իսրայելի կողմից խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների աճից ու հիվանդանոցների ավերումից հետո Թուրքիան պետք է խզեր հարաբերությունները ռեժիմի  հետ: Սակայն այդ երկրի  իշխանությունները երկակի քաղաքականություն են վարում՝ միջազգային հարթակներում դատապարտելով Իսրայելի հանցագործությունները, սակայն տնտեսական հարթակում շարունակելով հնարավորինս ընդլայնել այս ռասիստական ռեժիմի հետ հարաբերությունները: 

Կասկածից վեր է, որ եթե Անկարան քայլեր ձեռնարկի պողպատի և էներգիայի արտահանումն իսրայել դադարեցնելու ուղղությամբ, ռեժիմը կկորցնի պաղեստինցի խաղաղ բնակիչներին սպանելու հնարավորությունը և կհամաձայնի զինադադարի հաստատմանը:  Սակայն Անկարայում ոչ միայն դրական քայլ չեն անում պաղեստինցի ժողովրդին սփոփելու համար, այլև շարունակում են աջակցել Իսրայելին։

Թուրքիայի նախագահ Էրդողանն անկարող է լուծել երկրի խնդիրները և տնտեսական ճգնաժամին վերջ տալու ու քաղաքացիների կենսապահովման խնդիրները լուծելու քաղաքականությունն արդյունք չի տալիս:  Մյուս կողմից, դա խրախուսում է Ադրբեջանին՝ պատերազմել Հայաստանի հետ՝ ի շահ օտարների, հատկապես Իսրայելի ռասիստական ռեժիմի։

Տպավորություն է ստաղծվում, թե Էրդողանի կառավարության վարած քաղաքականության նպատակն է ստանալ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի գոհունակությունը:

Ստեղծված իրավիճակում Անկարայում ոչ միայն հրաժարվում են համաշխարհային տերություններից անկախ քաղաքականությունից, այլև փորձում են ձևական տեսք հաղորդել  տալ Թուրքիայի ռազմական ներկայությանը Սիրիայում և Իրաքում՝ ստանալով Արևմուտքի գոհունակությունը, իսկ Իսրայելի հետ տնտեսական, արդյունաբերական և էներգետիկ ոլորտներում վարելով բարեկամության քաղաքականություն: