Էրդողանի խորհուրդն Իսրայելի իշխանություններին․ Դասեր քաղեք ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի ճակատագրից
https://parstoday.ir/hy/news/world-i209198-Էրդողանի_խորհուրդն_Իսրայելի_իշխանություններին_Դասեր_քաղեք_ղարաբաղյան_պատերազմից_հետո_Հայաստանի_ճակատագրից
Թուրքիայի նախագահը իր թվացյալ հակաիսրայելական հայտարարություններում Թել Ավիվի իշխանություններին խորհուրդ է տվել դասեր քաղել ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի ճակատագրից ու «լռել»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2023 13:18 Asia/Tehran
  • Էրդողանի խորհուրդն Իսրայելի իշխանություններին․ Դասեր քաղեք ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի ճակատագրից

Թուրքիայի նախագահը իր թվացյալ հակաիսրայելական հայտարարություններում Թել Ավիվի իշխանություններին խորհուրդ է տվել դասեր քաղել ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի ճակատագրից ու «լռել»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստում իր գործողություններին հակասող հայտարարություններում պնդել է, որ Անկարան կշարունակի մեկուսացնել Իսրայելին միջազգային ասպարեզում։

Չանդրադառնալով Թուրքիայից Իսրայել վառելիքի մատակարարմանը, Էրդողանը հավելել է. «Մենք Պաղեստինին նվիրված մեր մեծ հանրահավաքով, որն անցկացվեց Աթաթուրքի անվան օդանավակայանում 5 միլիոն մարդու մասնակցությամբ, հստակ ցույց տվեցինք, որ Գազայի ճնշված ժողովրդի կողքին ենք»։

Թուրքիայի նախագահն ասել է. «Եթե մենք ուժեղ չլինենք մեր քաղաքականությամբ, տնտեսությամբ, սոցիալական կառուցվածքով, ռազմական հզորությամբ և անվտանգությամբ, ապա մեզ թույլ չեն տա ապրել այս հողերում։ Հայաստանը երկար տարիներ զուր երազանքների էր ձգտում մեր երկրի հողերի նկատմամբ. Բայց նա դասեր քաղեց ղարաբաղյան պատերազմից ու լռեց։ Այժմ իսրայելական ղեկավարները սկսում են նմանատիպ պատրանքներ արտահայտել։ Մի անհանգստացեք, նրանք ի վերջո կհիասթափվեն, ինչպես հազարամյակների ընթացքում շատ այլ երազողներ»: