Պաղեստինյան պետության ստեղծումը պատմական առումով անխուսափելի է. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i209218-Պաղեստինյան_պետության_ստեղծումը_պատմական_առումով_անխուսափելի_է._Լավրով
Պաղեստինյան պետության ստեղծումը պատմական առումով անխուսափելի է։ RT-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2023 14:36 Asia/Tehran
  • Պաղեստինյան պետության ստեղծումը պատմական առումով անխուսափելի է. Լավրով

Պաղեստինյան պետության ստեղծումը պատմական առումով անխուսափելի է։ RT-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Պատմական առումով պաղեստինյան պետության ստեղծումն անխուսափելի է», - ասել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը մատնանշել է նաև ռուսական կողմի դիրքորոշումն այս հարցում։

«Չի կարելի անվտանգություն գնել պաղեստինյան պետության ստեղծումից հրաժարվելու և պաղեստինյան պետության համար նախատեսված տարածքի կրճատման հաշվին», - ընդգծել է նա:

ՌԴ նախարարը հիշեցրել է, որ Մոսկվան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկել է անհապաղ հրադադարի կոչով բանաձևի նախագիծ, սակայն դրան չի աջակցել առաջին հերթին ԱՄՆ-ն:

Ինչ վերաբերում է Վաշինգտոնի դերակատարությանը, ապա, Սերգեյ Լավրովի խոսքով, այն պաղեստինա-իսրայելական սրման մեջ պատրաստ է միայն հումանիտար դադարի՝ առանց լրացուցիչ պարտավորությունների:

«Կարծես թե ԱՄՆ-ն այժմ պատրաստ չէ ոչ մի բանի, բացի մարդասիրական դադարից, առանց այլ բան անելու որևէ պարտավորության,», - նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Լավրովը չի բացառել, որ Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության՝ տարածաշրջանից դուրս գալու սցենարներ մշակող մարդիկ ցանկանում են էլ ավելի մեծ ճգնաժամ հրահրել:

«Կարծում են, որ մարդիկ, որոնք նման սցենարներ են մշակում, իրականում ուզում են ավելի մեծ ճգնաժամ հրահրել։ Հնարավոր է՝ դա այն է, ինչ ուզում են ամերիկացիները», - ասել է ռուս նախարարը։

Լավրովը նաև հայտարարել է, որ Իրանն ու Լիբանանը չեն ցանկանում ներքաշվել պաղեստինա-իսրայելական հակամարտության մեջ, եթե չլինեն սադրանքներ:

«Իրանի կամ որևէ այլ երկրի կողմից տարածաշրջանում լայնածավալ պատերազմի ձգտում չեմ տեսնում։ Խնդիրն այն է, որ եթե այդ զսպվածությունը ընկալվի որպես թուլություն, որպես կանաչ լույս, Գազայում կանեն այն, ինչ մտքներով անցնի, դա մեծ սխալ կլինի», — ավելացրել է Սերգեյ Լավրովը: