Ամերիկայի հետ հարաբերությունները ցանկացած պահի կարող են խզվել․ Ռուսաստան
https://parstoday.ir/hy/news/world-i209278-Ամերիկայի_հետ_հարաբերությունները_ցանկացած_պահի_կարող_են_խզվել_Ռուսաստան
  Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ ԱՄՆ-ի ռուսաֆոբ քաղաքականության պատճառով ցանկացած պահի կարող են խզվել Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2023 14:55 Asia/Tehran
  • Ամերիկայի հետ հարաբերությունները ցանկացած պահի կարող են խզվել․ Ռուսաստան

  Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ ԱՄՆ-ի ռուսաֆոբ քաղաքականության պատճառով ցանկացած պահի կարող են խզվել Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ն այս հայտարարության մեջ Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունների ներկա վիճակը բնութագրել է թելի պես փխրուն, և ստեղծված իրավիճակի  համար մեղադրել Ամերիկային՝ նշելով, որ հարաբերությունների հնարավոր խզումը ոչ թե Մոսկվայի ընտրությունն է, այլ Վաշինգտոնի Հակառուսական գործողությունների հետևանք, որը  խորացնում է լարվածությունը Ռուսաստանի և Ամերիկայի հարաբերություններում։

Ըստ այս հայտարարության՝ համաշխարհային մակարդակում Մոսկվային ու Պեկինին զսպելու Վաշինգտոնի ցանկությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում խորը ճգնաժամի հիմնական պատճառն է։

Ավելի վաղ՝ 2023 թվականի նոյեմբերի 9-ին, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր Վաշինգտոնի հետ Մոսկվայի հարաբերությունները խզելու հնարավորության մասին՝ ասելով, որ Ամերիկայի պահվածքը կարող է ստիպել Ռուսաստանին կրճատել կամ նույնիսկ խզել դիվանագիտական ​​հարաբերությունները։

Ռուսաստանի և Ամերիկայի հարաբերությունները սկսեցին մթագնել 2022 թվականի փետրվարին ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկսվելուց հետո արևմտյան երկրները բազմաթիվ պատժամիջոցներ սահմանեցին Մոսկվայի դեմ, սահմանափակեցին իրենց գործարար հարաբերությունները, իսկ բազմաթիվ ընկերություններ փակեցին իրենց գրասենյակները այս երկրում:

Մինչ այժմ Մոսկվան բազմիցս զգուշացրել է արևմտյան երկրներին Ուկրաինային զինելու, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում ռուսական ծագում ունեցող բնակիչների նկատմամբ մարդու իրավունքների խախտումներն ու ուկրաինական ուժերի հարձակումներն անտեսելու համար։