ԱՄՆ Սենատը քվեարկեց 907 ուղղումը շրջանցելու նախագահի լիազորությունը չեղարկելու օգտին
Նոյեմբեր 16, 2023 15:48 Asia/Tehran
ԱՄՆ նախագահը, հնարավոր է, այլեւս չկարողանա օգտվել «Ազատության աջակցության ակտի» 907–րդ ուղղումը շրջանցելու իր լիազորությունից։
ԱՄՆ սենատը նոյեմբերի 15–ին քվեարկել է այդ լիազորությունը չեղարկելու օգտին։
Հիշեցնենք, որ 1992թ. ընդունված «Ազատության աջակցության ակտի» 907–րդ ուղղումով արգելվում է ԱՄՆ կառավարության որեւէ ուղիղ աջակցությունը Ադրբեջանի կառավարությանը։ 2001 թվականին, սակայն, ԱՄՆ Սենատը ընդունել էր փոփոխություն, որով ԱՄՆ նախագահը լիազորություն էր ստանում ամեն տարի 907 ուղղումը շրջանցելու։ ԱՄՆ նախագահն այլեւս չի կարող օգտվել ուղղումը շրջանցելու իր լիազորությունից։
news.am