Բլինկենը խուսափեց հարցից՝ արդյոք Սի Ցզինպինին բռնապետ է համարում
https://parstoday.ir/hy/news/world-i209288-Բլինկենը_խուսափեց_հարցից_արդյոք_Սի_Ցզինպինին_բռնապետ_է_համարում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը խուսափել է ուղիղ պատասխանից այն հարցին, թե արդյոք Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին բռնապետ է համարում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2023 06:38 Asia/Tehran
  • Բլինկենը խուսափեց հարցից՝ արդյոք Սի Ցզինպինին բռնապետ է համարում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը խուսափել է ուղիղ պատասխանից այն հարցին, թե արդյոք Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին բռնապետ է համարում։

«Համաձա՞յն եք, որ նախագահ Սին (Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը) բռնապետ է: - նոյեմբերի 16-ին ԱՄՆ արտաքին գործերի նախարարության ղեկավարի հետ հարցազրույցի ժամանակ հարցրել է ABC հեռուստաընկերության հաղորդավարը: Ընդ որում, նա հիշեցրել է Բլինքենին, որ հեռուստատեսային տեսախցիկները ֆիքսել են նրա դեմքի տառապալի արտահայտությունը, երբ նոյեմբերի 15-ին ամերիկացի առաջնորդը Ցզինպինին բռնապետ է անվանել՝ իր չինացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Դե, իրականում գաղտնիք չէ, որ մենք (Չինաստանը և ԱՄՆ-ը) երկու շատ տարբեր [քաղաքական] համակարգեր ունենք։ Եվ նախագահ Բայդենը միշտ անկեղծ է խոսում, և նա խոսում է մեր բոլորի փոխարեն»,- պատասխանել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնը Պեկինի հետ ընթացիկ բարձր մակարդակի բանակցություններում, որոնք տեղի են ունեցել Սան Ֆրանցիսկոյի (Կալիֆոռնիա) մոտ՝ APEC գագաթնաժողովի շրջանակներում, «իսկական, կոնկրետ արդյունքների» կհասնի, որոնք կհամապատասխանեն ամերիկյան ժողովրդի շահերին։ Բլինկենն ասել է, որ Չինաստանի հետ հարաբերությունները Միացյալ Նահանգների համար «ամենակարևոր հետևանքներ ունեցողներն են»: «Մեր միջև իրական մրցակցություն կա։ Մենք ցանկանում ենք ապահովել, որ դա հակամարտության չհանգեցնի»,- նշել է պետքարտուղարը։

Ինչպես ավելի վաղ ընդգծել էր Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը, Պեկինը Բայդենի հայտարարությունը համարում է «չափազանց սխալ և անպատասխանատու»: Նրա խոսքով, «մշտապես կգտնվեն հետին նպատակներով մարդիկ, ովքեր կփորձեն խարխլել Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները», սակայն նման փորձերը «չեն հաջողվի»։

news.am