Ադրբեջանի ԱԳՆ. Իրանի հետ տրանսպորտային համաձայնագիրը Բաքվի ինքնիշխան իրավունքն է
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բաքուն ևս մեկ անգամ հաստատում է, որ «3+2» ձևաչափը (Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա, Ռուսաստան-Իրան) հանդիսանում է տարածաշրջանի անվտանգության առաջնահերթությունը, և ընդգծել.«ԱՄՆ-ն տարածաշրջանի երկիր չէ և իր գործողություններով ու հայտարարություններով ազդում է տարածաշրջանի երկրների տրանսպորտային անվտանգության ապահովմանն ուղղված՝ տարածաշրջանի երկրների ջանքերի վրա»։
Հայտարարությունն արվել է ի պատասխան ԱՄն ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների եվրոպական ենթահանձնաժողովի հանդիպումներում պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարության։
APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության տեսքստում ասվաում է. «Ամերիկյան կողմը քաջատեղյակ է, որ Հայաստանի կողմից 2020 թվականի Եռակողմ հռչակագրի 9-րդ կետից բխող պարտավորությունների չկատարումը դրդեց Ադրբեջանին որոշում կայացնել այլընտրանքային ճանապարհներ կառուցել։ Հարևան երկրների հետ կապի գծեր ստեղծելու մասին համաձայնագիրը, ներառյալ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ճանապարհի վերաբերյալ Իրանի հետ կնքված համաձայնագիրը, Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է»։
Հայտարարության մեջ ասված է. «Այս համատեքստում Ադրբեջանը ևս մեկ անգամ հաստատում է, որ «3+2» ձևաչափը (Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա, Ռուսաստան-Իրան) տարածաշրջանի անվտանգության առաջնահերթությունն է։ Այս առումով, ցանկացած մեկնաբանություն, որը կխոչընդոտի այս ուղղությամբ տարվող ջանքերին, տեղին չէ»։