Ռոբերտ Կիոսակի. Ամերիկան կդառնա աշխարհի ամենաաղքատ երկիրը
Այսօրվանից Ամերիկան կդառնա աշխարհի ամենաաղքատ երկիրը։ Այս մասին Finance with Sharan պոդքաստում հայտարարել է ամերիկացի ձեռներեց Ռոբերտ Կիոսակին, որը Բայդենի վարչակազմի քաղաքականության մոլի հակառակորդն է։
«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գրքի հեղինակ Կիոսակին հարցազրույց է տվել, երբ նա Հնդկաստանում էր 2023 թվականի Հնդկաստանի աճի գագաթնաժողովին: Նա բացատրել է իր այցը Մումբայ այդ ճանապարհորդության ընթացքում՝ ասելով. «Ես միշտ գնում եմ հետնախորշեր: Այս անգամ գնացի Մումբայի աղքատ թաղամասերը: Ես դիտում և խոսում եմ մարդկանց հետ: Բայց այն, ինչ ցնցում է մարդկանց մեծամասնությանը, այն է, որ Ամերիկայում երբեք հետնախորշեր չեն եղել: Այսօր դրանք կան ամբողջ Ամերիկայում...Մումբայի հետնախորշերը տարածվում են ամբողջ Ամերիկայով մեկ»։
Կիոսակին հաճախ ԱՄՆ դոլարը նույնացնում էր զուգարանի թղթի հետ և թղթային արժույթն անվանում էր կեղծ: Բացատրելով իր դիրքորոշումը թղթադրամների վերաբերյալ՝ նա ասել է. «Յուրաքանչյուր ոք, ով աշխատում է դոլար, իեն, պեսո, ռուփի ստանալու համար, ասեմ, սրանք կեղծ են: Հիմար մարդիկ են սրա համար աշխատում»:
Բացատրելով հարստության վերաբերյալ իր վերաբերմունքը՝ Կիոսակին ոսկին անվանել է Աստծո փող, բիթքոյնը՝ մարդկանց փող, իսկ թղթե դոլարը կեղծ փող:
Կիոսակին վճռականորեն հանդես է գալիս հօգուտ ֆիզիկական և նյութական ակտիվներում ներդրումների, ինչպիսիք են ոսկին և արծաթը: Թղթե փողերը կարող են արտադրվել անսահմանափակ քանակությամբ, իսկ թանկարժեք մետաղներին հատուկ է դեֆիցիտը, ինչը դրանք դարձնում է արժեզրկումից պաշտպանվելու արժեքավոր միջոց։
Անշարժ գույքը Կիոսակիի համար ներդրման մեկ այլ սիրելի տեսակ է, նա նշել է, որ ունի 15000 տան սեփականատեր է:
Նրա ֆավորիտների ցուցակում ակտիվների երրորդ դասը նավթն է: Շատ առցանց հարթակներում և քննարկումներում Կիոսակին նավթն անվանել է «քաղաքակրթության արյունը»։ Բայց նավթային ընկերություններում բաժնետոմսեր ունենալու փոխարեն նա նախընտրում է շոշափելի ներդրումները, ինչպիսիք են նավթահորերը։
news.am