Ռոբերտ Կիոսակի. Ամերիկան կդառնա աշխարհի ամենաաղքատ երկիրը
https://parstoday.ir/hy/news/world-i209616-Ռոբերտ_Կիոսակի._Ամերիկան_կդառնա_աշխարհի_ամենաաղքատ_երկիրը
Այսօրվանից Ամերիկան կդառնա աշխարհի ամենաաղքատ երկիրը։ Այս մասին Finance with Sharan պոդքաստում հայտարարել է ամերիկացի ձեռներեց Ռոբերտ Կիոսակին, որը Բայդենի վարչակազմի քաղաքականության մոլի հակառակորդն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2023 16:57 Asia/Tehran
  • Ռոբերտ Կիոսակի. Ամերիկան կդառնա աշխարհի ամենաաղքատ երկիրը

Այսօրվանից Ամերիկան կդառնա աշխարհի ամենաաղքատ երկիրը։ Այս մասին Finance with Sharan պոդքաստում հայտարարել է ամերիկացի ձեռներեց Ռոբերտ Կիոսակին, որը Բայդենի վարչակազմի քաղաքականության մոլի հակառակորդն է։

«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գրքի հեղինակ Կիոսակին հարցազրույց է տվել, երբ նա Հնդկաստանում էր 2023 թվականի Հնդկաստանի աճի գագաթնաժողովին: Նա բացատրել է իր այցը Մումբայ այդ ճանապարհորդության ընթացքում՝ ասելով. «Ես միշտ գնում եմ հետնախորշեր: Այս անգամ  գնացի Մումբայի աղքատ թաղամասերը: Ես դիտում և խոսում եմ մարդկանց հետ: Բայց այն, ինչ ցնցում է մարդկանց մեծամասնությանը, այն է, որ Ամերիկայում երբեք հետնախորշեր չեն եղել: Այսօր դրանք կան ամբողջ Ամերիկայում...Մումբայի հետնախորշերը տարածվում են ամբողջ Ամերիկայով մեկ»։

Կիոսակին հաճախ ԱՄՆ դոլարը նույնացնում էր զուգարանի թղթի հետ և թղթային արժույթն անվանում էր կեղծ: Բացատրելով իր դիրքորոշումը թղթադրամների վերաբերյալ՝ նա ասել է. «Յուրաքանչյուր ոք, ով աշխատում է դոլար, իեն, պեսո, ռուփի ստանալու համար, ասեմ, սրանք կեղծ են: Հիմար մարդիկ են սրա համար աշխատում»:

Բացատրելով հարստության վերաբերյալ իր վերաբերմունքը՝ Կիոսակին ոսկին անվանել է Աստծո փող, բիթքոյնը՝ մարդկանց փող, իսկ թղթե դոլարը կեղծ փող:

Կիոսակին վճռականորեն հանդես է գալիս  հօգուտ  ֆիզիկական և նյութական ակտիվներում ներդրումների, ինչպիսիք են ոսկին և արծաթը: Թղթե փողերը կարող են արտադրվել անսահմանափակ քանակությամբ, իսկ թանկարժեք մետաղներին հատուկ է դեֆիցիտը, ինչը դրանք դարձնում է արժեզրկումից պաշտպանվելու  արժեքավոր միջոց։

Անշարժ գույքը Կիոսակիի համար ներդրման մեկ այլ սիրելի տեսակ է,  նա նշել  է, որ ունի 15000 տան սեփականատեր է:

Նրա ֆավորիտների ցուցակում ակտիվների  երրորդ դասը նավթն է: Շատ առցանց հարթակներում և քննարկումներում Կիոսակին նավթն անվանել է «քաղաքակրթության արյունը»։ Բայց նավթային ընկերություններում բաժնետոմսեր ունենալու փոխարեն նա նախընտրում է շոշափելի ներդրումները, ինչպիսիք են նավթահորերը։

news.am