Ստոկհոլմում կայացել է հանրահավաք՝ հաջակցություն Պաղեստինի ժողովրդի
https://parstoday.ir/hy/news/world-i209634-Ստոկհոլմում_կայացել_է_հանրահավաք_հաջակցություն_Պաղեստինի_ժողովրդի
Ստոկհոլմում ԱՄՆ-ի և Իսրայելի դեսպանատների առջև կայացած հանրահավաքի տասնյակ հազարավոր մասնակիցներն իրենց համերաշխությունն են հայտնել Պաղեստինի ժողովրդին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2023 08:02 Asia/Tehran
  • Ստոկհոլմում կայացել է հանրահավաք՝ հաջակցություն Պաղեստինի ժողովրդի

Ստոկհոլմում ԱՄՆ-ի և Իսրայելի դեսպանատների առջև կայացած հանրահավաքի տասնյակ հազարավոր մասնակիցներն իրենց համերաշխությունն են հայտնել Պաղեստինի ժողովրդին:

Iran Press  լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ցուցարարները հավաքվել են Ստոկհոլմում Սիոնիստական ռեժիմի դեսպանատան առջև, պահանջելով դադարեցնել  ռեժիմի հարձակումները Գազայի վրա։

Ցուցարարները կրել են Պաղեստինի դրոշները և վանկարկել՝  «Պաղեստինը պետք է ազատ լինի»: Սիոնիստական ռեժիմի դեսպանատան դիմաց բողոքի ցույցից հետո, երթի մասնակիցները    անվտանգության խիստ միջոցառումների ներքո  շարժվել են դեպի ամերիկյան դեսպանատուն։

Ցուցարարները քննադատել են ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին և Վաշինգտոնին անվանել «Իսրայելի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մեղսակից»:

Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի դաժան և շարունակական հարձակումների պատճառով նահատակների թիվը հասել է 14532-ի։ 

Գրասենյակը հավելել է. «Սիոնիստական ռեժիմի հարձակումների և ռմբակոծությունների պատճառով ավելի քան 7000 մարդ անհետ կորել է, որոնցից ավելի քան 4700-ը երեխաներ և կանայք են»։