Ստոկհոլմում կայացել է հանրահավաք՝ հաջակցություն Պաղեստինի ժողովրդի
Ստոկհոլմում ԱՄՆ-ի և Իսրայելի դեսպանատների առջև կայացած հանրահավաքի տասնյակ հազարավոր մասնակիցներն իրենց համերաշխությունն են հայտնել Պաղեստինի ժողովրդին:
Iran Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ցուցարարները հավաքվել են Ստոկհոլմում Սիոնիստական ռեժիմի դեսպանատան առջև, պահանջելով դադարեցնել ռեժիմի հարձակումները Գազայի վրա։
Ցուցարարները կրել են Պաղեստինի դրոշները և վանկարկել՝ «Պաղեստինը պետք է ազատ լինի»: Սիոնիստական ռեժիմի դեսպանատան դիմաց բողոքի ցույցից հետո, երթի մասնակիցները անվտանգության խիստ միջոցառումների ներքո շարժվել են դեպի ամերիկյան դեսպանատուն։
Ցուցարարները քննադատել են ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին և Վաշինգտոնին անվանել «Իսրայելի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մեղսակից»:
Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի դաժան և շարունակական հարձակումների պատճառով նահատակների թիվը հասել է 14532-ի։
Գրասենյակը հավելել է. «Սիոնիստական ռեժիմի հարձակումների և ռմբակոծությունների պատճառով ավելի քան 7000 մարդ անհետ կորել է, որոնցից ավելի քան 4700-ը երեխաներ և կանայք են»։