ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը կոչ է արել Գազայում դադարեցնել պատերազմը երեխաների հետ
ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ջեյմս Էլդերը, որը ներկա պահին Գազայի հարավային Խան Յունիս քաղաքում է, նկարագրել է «անխնա ռմբակոծությունների գիշերը»։
«Ես չեմ կարող դադարել մտածել այստեղ՝ հարավում, 1,8 մլն մարդկանց մասին»,- ասել է նա։ «Ես չեմ կարծում, թե գիշերվա ընթացքում եղել է հինգ կամ տասը րոպե, երբ ինչ-որ բան չի թռել իմ գլխի վրայով»։
«Չնայած հավաստիացումներին՝ հարձակումները Գազայի հատվածի հարավում նույնքան դաժան են, որքան եւ այն, ինչ ապրել է հյուսիսը։ Չգիտես ինչու մայրերի եւ երեխաների համար վիճակն ավելի է վատանում։ Ձեր ձայնը նշանակություն ունի։ Մենք պետք է հավատանք, որ կարող ենք դառնալ «Կանգնեցրեք պատերազմը երեխաների հետ» շարժման մի մասը... «Լռությունը հանցակցություն է»,- նշել է նա X-ի իր միկրոբլոգում։