ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը կոչ է արել Գազայում դադարեցնել պատերազմը երեխաների հետ
https://parstoday.ir/hy/news/world-i210218-ՅՈւՆԻՍԵՖ_ի_ներկայացուցիչը_կոչ_է_արել_Գազայում_դադարեցնել_պատերազմը_երեխաների_հետ
ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ջեյմս Էլդերը, որը ներկա պահին Գազայի հարավային Խան Յունիս քաղաքում է, նկարագրել է «անխնա ռմբակոծությունների գիշերը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2023 12:32 Asia/Tehran
  •   ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը կոչ է արել Գազայում դադարեցնել պատերազմը երեխաների հետ

ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ջեյմս Էլդերը, որը ներկա պահին Գազայի հարավային Խան Յունիս քաղաքում է, նկարագրել է «անխնա ռմբակոծությունների գիշերը»։

«Ես չեմ կարող դադարել մտածել այստեղ՝ հարավում, 1,8 մլն մարդկանց մասին»,- ասել է նա։ «Ես չեմ կարծում, թե գիշերվա ընթացքում եղել է հինգ կամ տասը րոպե, երբ ինչ-որ բան չի թռել իմ գլխի վրայով»։

«Չնայած հավաստիացումներին՝ հարձակումները Գազայի հատվածի հարավում նույնքան դաժան են, որքան եւ այն, ինչ ապրել է հյուսիսը։ Չգիտես ինչու մայրերի եւ երեխաների համար վիճակն ավելի է վատանում։ Ձեր ձայնը նշանակություն ունի։ Մենք պետք է հավատանք, որ կարող ենք դառնալ «Կանգնեցրեք պատերազմը երեխաների հետ» շարժման մի մասը... «Լռությունը հանցակցություն է»,- նշել է նա X-ի իր միկրոբլոգում։