Ռուս-թուրքական գործընկերությունը բարձր մակարդակի վրա է. Պուտին
(last modified Tue, 05 Dec 2023 07:45:24 GMT )
Դեկտեմբեր 05, 2023 11:15 Asia/Tehran
  • Ռուս-թուրքական գործընկերությունը բարձր մակարդակի վրա է. Պուտին

Թուրքիայի հետ հարաբերությունները, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում, լավ մակարդակի վրա են, Կրեմլում Թուրքիայի դեսպանի հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին գրում է ria.ru-ն:

«Ռուսաստանի գործընկերությունը Թուրքիայի Հանրապետության հետ բարձր մակարդակի վրա է և հիմնված է տարբեր ոլորտներում արդյունավետ փոխգործակցության բազմամյա փորձի վրա: Երկու կողմերը վճռական են հետագայում զարգացնելու հարաբերությունները բարիդրացիության, գործընկերության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա։ Բոլոր առանցքային երկկողմ հարցերը նախագահ Էրդողանի հետ մեր կանոնավոր շփումների օրակարգում են»,- ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ակտիվորեն համագործակցում է Թուրքիայի հետ էներգետիկ ոլորտում։

«Կցանկանայի հատկապես նշել, որ ռուս-թուրքական համագործակցությունն էներգետիկ ոլորտում իսկապես ռազմավարական է, «Ռոսատոմ»-ը շարունակում է կառուցել Թուրքիայի առաջին ատոմակայանը՝ «Աքքույու»-ն: Գազի ոլորտում սերտ համագործակցություն է հաստատվել «Երկնագույն հոսք» և «Թուրքական հոսք» խողովակաշարերի շահագործման շրջանակում։ Աշխատանքներ են տարվում Թուրքիայում գազի բաշխման հանգույց ստեղծելու ուղղությամբ»,- նշել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև մատնանշել է Թուրքիայի հետ այլ ոլորտներում համագործակցության զարգացումը։

«Մենք դեռ շատ այլ հետաքրքիր նախագծեր, համատեղ ձեռնարկումներ ունենք, այդ թվում՝ առևտրի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,- հավելել է ՌԴ նախագահը։

tert.am