Պաղեստինի կողմնակիցները հավաքվել են Կալիֆորնիայում «Ցեղասպան Ջոյի» ելույթի վայրում
https://parstoday.ir/hy/news/world-i210530-Պաղեստինի_կողմնակիցները_հավաքվել_են_Կալիֆորնիայում_Ցեղասպան_Ջոյի_ելույթի_վայրում
 Պաղեստինի կողմնակիցները և ԱՄՆ նախագահի քաղաքականության  դեմ բողոքողները հավաքվել էին նրա ելույթի վայրում՝ վանկարկելով կարգախոսներ նրա դեմ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2023 15:12 Asia/Tehran
  • Պաղեստինի կողմնակիցները հավաքվել են Կալիֆորնիայում «Ցեղասպան Ջոյի» ելույթի վայրում

 Պաղեստինի կողմնակիցները և ԱՄՆ նախագահի քաղաքականության  դեմ բողոքողները հավաքվել էին նրա ելույթի վայրում՝ վանկարկելով կարգախոսներ նրա դեմ։

Կալիֆորնիա նահանգում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի 2024 թվականի նախընտրական քարոզարշավի համար դրամահավաքի միջոցառման շրջանակում հավաքվել էին Պաղեստինի հարյուրավոր աջակիցներ և ի աջակցություն Գազայի ժողովրդի, Բայդենին անվանել «ցեղասպան Ջո» ։

Այս հավաքում Պաղեստինի կողմնակիցները նաև կոչ են արել հրադադար հաստատել Գազայի հատվածում, ինչպես նաև դադարեցնել ամերիկյան ֆինանսական և ռազմական օգնությունը Սիոնիստական ​​ռեժիմին՝ մեղադրելով Ջո Բայդենին և դրամահավաքին մասնակցած այլ մարդկանց Պաղեստինում ցեղասպանությանը սատարելու հարցում։ Նրանք նույնիսկ կարգախոսներ էին հնչեցնում ընդդեմ Սիոնիստական ​​ռեժիմի և Լոս Անջելեսի ոստիկանության:

Ի պաշտպանություն պաղեստինցիների, Պաղեստինի կողմնակիցների մեծ մասը այս հանրահավաքում կրում էին պաղեստինյան «Կեֆիյե» կոչվող ուսաշորը և Պաղեստինի դրոշը։

Ավելի վաղ նաև հարյուրավոր հրեաներ հավաքվել էին Նյու Յորքի Մանհեթեն քաղաքի Կոլումբոսի հրապարակում՝ ձեռքին կրելով  ցուցապաստառներ և բացականչելով կարգախոսներ՝ ի հիշատակ Գազայի զոհերի, կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը Գազայում։