ԱՄՆ-ում նախընտրական հարցումներում Բայդենի ժողովրդականությունը նվազել է
https://parstoday.ir/hy/news/world-i211292-ԱՄՆ_ում_նախընտրական_հարցումներում_Բայդենի_ժողովրդականությունը_նվազել_է
ԱՄՆ-ում նախընտրական հարցումների վիճակագրությունը վկայում է այս երկրի նախագահի ժողովրդականության անկման մասին և ցույց է տալիս, որ 2024 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու նրա շանսերը շատ ցածր են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2023 14:53 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում նախընտրական հարցումներում Բայդենի ժողովրդականությունը նվազել է

ԱՄՆ-ում նախընտրական հարցումների վիճակագրությունը վկայում է այս երկրի նախագահի ժողովրդականության անկման մասին և ցույց է տալիս, որ 2024 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու նրա շանսերը շատ ցածր են։

ԱՄՆ-ում անցկացված նախընտրական հարցումների արդյունքների համաձայն՝ այս երկրի նախագահ Ջո Բայդենի ժողովրդականությունը ամերիկացիների տարբեր խավերի շրջանում անցյալ ամիս նվազել է մինչև 40 տոկոս, և սա նրա ստացած ամենացածր միավորն է իր նախագահության ժամանակ, ինչը դժվարացնում է նախագահական ընտրություններում մրցակցությունը։

Այս հարցումների համաձայն՝ Բայդենի ժողովրդականությունը զգալիորեն նվազել է ոչ միայն Դեմոկրատական ​​կուսակցությունում, այլև երիտասարդ և լատինաամերիկացի, ինչպես նաև սևամորթ ընտրողների շրջանում։

Ըստ այս հարցումների արդյունքների՝ Ջո Բայդենն այժմ շատ ավելի թույլ դիրքերում է բոլոր բնագավառներում, քան 2020 թվականին, երբ հաղթեց ԱՄՆ նախագահական ընտրություններում։

Բայդենի ժողովրդականության անկման ամենակարևոր գործոններն են գնաճը, նրա տարիքի և առողջության հետ կապված մտահոգությունները և պաղեստինցիների դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների վերաբերյալ նրա դիրքորոշումները։