ԱՄՆ-ում նախընտրական հարցումներում Բայդենի ժողովրդականությունը նվազել է
ԱՄՆ-ում նախընտրական հարցումների վիճակագրությունը վկայում է այս երկրի նախագահի ժողովրդականության անկման մասին և ցույց է տալիս, որ 2024 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու նրա շանսերը շատ ցածր են։
ԱՄՆ-ում անցկացված նախընտրական հարցումների արդյունքների համաձայն՝ այս երկրի նախագահ Ջո Բայդենի ժողովրդականությունը ամերիկացիների տարբեր խավերի շրջանում անցյալ ամիս նվազել է մինչև 40 տոկոս, և սա նրա ստացած ամենացածր միավորն է իր նախագահության ժամանակ, ինչը դժվարացնում է նախագահական ընտրություններում մրցակցությունը։
Այս հարցումների համաձայն՝ Բայդենի ժողովրդականությունը զգալիորեն նվազել է ոչ միայն Դեմոկրատական կուսակցությունում, այլև երիտասարդ և լատինաամերիկացի, ինչպես նաև սևամորթ ընտրողների շրջանում։
Ըստ այս հարցումների արդյունքների՝ Ջո Բայդենն այժմ շատ ավելի թույլ դիրքերում է բոլոր բնագավառներում, քան 2020 թվականին, երբ հաղթեց ԱՄՆ նախագահական ընտրություններում։
Բայդենի ժողովրդականության անկման ամենակարևոր գործոններն են գնաճը, նրա տարիքի և առողջության հետ կապված մտահոգությունները և պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումների վերաբերյալ նրա դիրքորոշումները։