ԱՄՆ-ում շարունակվում են պաղեստինցիների աջակցության ցույցերը
https://parstoday.ir/hy/news/world-i211518-ԱՄՆ_ում_շարունակվում_են_պաղեստինցիների_աջակցության_ցույցերը
Լոս Անջելեսում և Նյու Յորքում կայացած ակցիաների մասնակիցները նախատոնական օրերին փակել են երկու մարդաշատ օդանավակայաններ տանող ճանապարհները պահանջելով ուշադրություն դարձնել Գազայի վրա Իսրայելի հարձակումներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2023 06:53 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում շարունակվում են պաղեստինցիների աջակցության ցույցերը

Լոս Անջելեսում և Նյու Յորքում կայացած ակցիաների մասնակիցները նախատոնական օրերին փակել են երկու մարդաշատ օդանավակայաններ տանող ճանապարհները պահանջելով ուշադրություն դարձնել Գազայի վրա Իսրայելի հարձակումներին։

Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ ցուցարարները փակել են Լոս Անջելեսի միջազգային օդանավակայան և Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայան տանող ճանապարհները:

Նրանք պահանջել են ամերիկյան կառավարությունից, որը հսկայական ռազմական օգնություն է ցուցաբերել Սիոնիստական ռեժիմին, «հեռու մնալ օկուպացված տարածքներում իրականացվող ցեղասպանությունից»:

Սոցիալական ցանցերում տարածված պատկերներում երևում է, որ ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ ցուցարարների և բացել ճանապարհները: Հաղորդվում է, որ Լոս Անջելեսում ձերբակալել է 35, իսկ Նյու Յորքում՝ 26 քաղաքացի: Որոշ լրատվական գործակալություններ, հղում անելով ամերիկյան ոստիկանությանը, հաղորդել են, որ ձերբակալվածների թիվը 60-ից ավելի է։

Գազայի պատերազմի դեմ բողոքող ցուցարարները Նյու Յորքում խափանել են նաև Գոհաբանության օրվա կապակցությամբ կազմակերպված արարողուիթյունը:

Գազայում Սիոնիստական ռեժիմի վարած պատերազմը շարունակվում է արդեն 80 օր: Պատերազմի հետևանքով մինչ այժմ  նահատակվել է ավելի քան 21300 պաղեստինցի, որոնց 70%-ը եղել են երեխաներ ու կանայք: