Թրամփի որակազրկումը Մեյնում
https://parstoday.ir/hy/news/world-i211552-Թրամփի_որակազրկումը_Մեյնում
Դոնալդ Թրամփի անունը հանվել է 2024 թվականին Մեյնում ԱՄՆ նախագահական ընտրությունների նախնական փուլի քվեաթերթիկներից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2023 14:19 Asia/Tehran
  • Թրամփի որակազրկումը Մեյնում

Դոնալդ Թրամփի անունը հանվել է 2024 թվականին Մեյնում ԱՄՆ նախագահական ընտրությունների նախնական փուլի քվեաթերթիկներից։

Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Մեյն» նահանգի ընտրական բարձրաստիճան պաշտոնյան ԱՄՆ նախագահական ընտրությունների նախնական փուլում քվեաթերթիկներից հանել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անունը։

Մեյն նահանգի ներքին գործերի նախարար, դեմոկրատ Շինա Բելոուսը հինգշաբթի հրապարակել է Թրամփի որակազրկման հրամանը։

Այս որոշմամբ Մեյնը Կոլորադոյից հետո երկրորդ նահանգն է, որը դա անում է։

Թրամփին քննադատող խմբերն ասում են, որ փորձում են օգտագործել Սահմանադրության 14-րդ ուղղման 3-րդ բաժինը՝ կանխելու Դոնալդ Թրամփի թեկնածությունը։

Օրենքի այս բաժնում, որն ընդունվել է Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, ասվում է, որ նրանք, ովքեր երդում են տալիս պահպանել ԱՄՆ Սահմանադրությունը և «խռովություն կամ ապստամբություն» են հրահրում, արգելվում է նրանց վերընտրվեն դաշնային որևե պաշտոնում։