Դեկտեմբեր 31, 2023 10:02 Asia/Tehran
  • Չինաստանի նախագահը քննադատել է արևմտյան իմպերիալիստական համակարգը

Քննադատելով արևմտյան իմպերիալիստական համակարգը, Չինաստանի նախագահն այդ երկրի պաշտոնյաներին ու դիվանագետներին կոչ է արել պահպանել մարտական ոգին:

Reuters-ի փոխանցմամբ՝ Սի Ցզինպինն արտասահմանում Չինաստանի դեսպաններին հորդորել է ձևավորել Կոմունիստական կուսակցությանը հավատարիմ «երկաթե դիվանագիտական բանակ», որը կդիմակայի գերտերություններին՝ ի շահ Չինաստանի ազգային ինքնիշխանության և անվտանգության:

Սի Ցզինպինը նաև ընդգծել է Պեկինի կողմից իր միջազգային ազդեցությունը մեծացնելու անհրաժեշտությունը՝ Չինաստանին զսպելու և ճնշելու Արևմուտքի ջանքերի դեմ պայքարելու համար։

Կոմունիստական կուսակցության վերջին համաժողովից հետո Չինաստանը ձգտում է իր գլոբալ կարգավիճակը բարձրացնել նոր մակարդակի և մարտահրավեր նետել Միացյալ Նահանգների ղեկավարած աշխարհակարգին:

Ընդգծելով ԱՄՆ-ին մարտահրավեր նետելու իր երկրի վճռականությունը՝ Չինաստանի նախագահը հավելել է, որ Պեկինը կկանգնի բռնի գործողությունների դեմ:09:59

Պիտակ