ԱՄՆ-ն այլևս միջոցներ չունի Ուկրաինային աջակցելու համար. Սպիտակ տուն
(last modified Thu, 04 Jan 2024 09:13:14 GMT )
Հունվար 04, 2024 12:43 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն այլևս միջոցներ չունի Ուկրաինային աջակցելու համար. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն այլևս միջոցներ չունի Ուկրաինային հետագա աջակցության համար, օգնության նոր փաթեթները կպահանջեն Կոնգրեսի կողմից նոր ֆինանսավորման հաստատում:

Ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:

«Նախագահը ստորագրեց վերջին փաթեթը, որի համար ունեինք ֆինանսավորում: Մեզ անհրաժեշտ է հաստատում լրացուցիչ միջոցների համար, որպեսզի կարողանանք շարունակել աջակցություն ցուցաբերել Ուկրաինային», - ճեպազրույցի ժամանակ ասել է Քիրբին:

Քիրբին նշել է, որ մինչ օրս օգնության վերջին փաթեթը, որը ստորագրվել է նախագահ Ջո Բայդենի կողմից դեկտեմբերի 27-ին, դեռ ամբողջությամբ չի հանձնվել Ուկրաինային, ինչը կարող է տևել շաբաթներ:

tert.am