Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել
Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակում է իրականացվել, որի արդյունքում ազատ են արձակվել 248 ռուս և 230 ուկրաինացի զինծառայողներ։
«Ռաշա Թուդեյ»-ի հաղորդման համաձայն՝ ՌԴ ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ազատ արձակվածներին կտրամադրվի բժշկական և հոգեբանական օգնություն և ՌԴ օդատիեզերական ուժերի կողմից նրանք կտեղափոխեն երկիր՝ ռազմաբժշկական կենտրոններում բուժման և վերականգնման նպատակով։
Ռուսաստանի հայտարարությունից անմիջապես հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում հայտարարեց «ավելի քան 200 ուկրաինացի զինվորների» ազատ արձակման մասին, սակայն ավելի ուշ հայտարարեց, որ ճշգրիտ թիվը 230 է։
Ըստ հաղորդումների՝ սա ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր գերիների ամենամեծ փոխանակումն է։
2020 թվականի փետրվարին Ռուսաստանը Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կանխելու համար հարձակվեց այդ երկրի վրա։ Ռուսաստանը բազմիցս հանդես է եկել խաղաղության և հրադադարի առաջարկներով, որոնք ԱՄՆ-ի կարգադրությամբ մերժվել են Ուկրաինայի կողմից։