Ադրբեջանը ձերբակալել է Ֆրանսիացի լրտեսի
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլահևան Ֆրասիայի լրատվական գործակալությանը հայտնել է, որ «2023 թվականի դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը, ով կասկածվում է լրտեսության մեջ»։
Դիվանագետի խոսքով՝ դատարանը նրա նկատմամբ ժամանակավոր կալանք է կիրառել չորս ամսով։
Որոշ քաղաքական փորձագետներ Բաքվի այս արարքի պատճառը կապում են Փարիզի և Երևանի հարաբերությունների հետ։
Ակնհայտ է, որ Ֆրանսիայում հայերի լայն ցրվածքը, ինչպես նաև Փարիզի և Երևանի միջև տարբեր ոլորտներում սերտ հարաբերությունները որոշ չափով ազդում են Հայաստանի նկատմամբ Ֆրանսիայի աջակցության կամ առնվազն Ադրբեջանի գործողությունների հաճախակի դատապարտման հարցում։ Այդ աջակցությունն դրսևորվել է Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումներում՝ Հայաստանի և Ղարաբաղի հայության պաշտպանության հարցում։
Հայաստանին զինտեխնիկա ուղարկելու Ֆրանսիայի վերջերս ընդունած որոշմից բացի, Փարիզի կողմից Երևանին աջակցելու ևս մի քանի դեպքեր կան։ Օրինակ՝ 2020 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի Սենատը քվեարկեց Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և Լեռնային Ղարաբաղը որպես անկախ հանրապետություն ճանաչելու օգտին՝ պահանջելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը հակամարտության գոտուց։