Հունվար 19, 2024 11:46 Asia/Tehran
  • Մեքսիկան և Չիլին նույնպես Իսրայելի դեմ դատական հայց են ներկայացրել

Մեքսիկան ու Չիլին հայտարարել են, որ Պաղեստինի օկուպացված տարածքներում Իսրայելի «ռազմական հանցագործությունների» կապակցությամբ հայցը փոխանցել են Միջազգային քրեական դատարանի դատախազին:

Եվրախորհրդարանն ի վերջո  կողմ է քվեարկել Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը և մարդասիրական օգնության առաքումն արագացնելուն։

Բացի այդ, Եվրախորհրդարանը հայտարարել է Արդարադատության միջազգային դատարանում Սիոնիստական ռեժիմի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության բողոքին աջակցելու մասին և ընդգծել Պաղեստինում քաղաքական գործընթացը վերսկսելու եվրոպական նոր ծրագրի ներկայացման կարևորությունը:

Խորհրդարանի որոշման մեջ անդրադարձ կա նաև Հորդանան գետի արևմտյան ափի սիոնիստ  ավանաբնակների բռնություններին և ագրեսիային, ինչպես նաև պաղեստինցիների հարկադիր վերաբնակեցման՝ Սիոնիստական ռեժիմի քաղաքականությանը:

Պաղեստինի առողջապահության նախարարությունը  հինգշաբթի հայտարարեց, որ Գազայում նահատակների թիվը հասել է 24620-ի, վիրավորներինը՝ 61830-ի։

 

Պիտակ