Դոնեցկի շուկային Ուկրաինայի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի
(last modified Sun, 21 Jan 2024 12:08:48 GMT )
Հունվար 21, 2024 15:38 Asia/Tehran

Ուկրաինայի զինուժի կողմից Դոնեցկի Կիրովսկի շրջանի Տեքստիլշչիկի միկրոշրջանի շուկայի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը 18-ից հասել է 25-ի, վիրավորվել է 10 տեղի բնակիչ, հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Ինքնահռչակ Դոնեցի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինն ավելի վաղ հայտնել էր 13 զոհի մասին:

«Նախնական տեղեկություններով՝ Դոնեցկի Տեքստիլշչիկի միկրոշրջանի շուկայի հրեշավոր գնդակոծության հետևանքով զոհվել է առնվազն 13, վիրավորվել՝ 10 մարդ։ Շուկան հարձակման է ենթարկվել կիրակի, երբ մարդաշատ էր»,- ասել է Պուշիլինը։

Նա նշել է, որ տեղում աշխատում են շտապօգնության ծառայությունները, և իրականացվում է զենքի բեկորների որոնում։

Նաև քաղաքի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը հայտնել է Դոնեցկի Կույբիշևսկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։ Նրա խոսքով՝ զինամթերքը գցվել է վերանորոգման խմբի վրա, որը վերացնում էր ջեռուցման ցանցերում վթարը։ Հարձակման հետևանքով վիրավորվել է մեկ աշխատակից։

tert.am