Լոնդոնի արձագանքը՝ Պաղեստին անկախ պետության ստեղծման լուծման տարբերակին Նեթանյահուի հակազդեցությանը
Բրիտանիայի պաշտպանության նախարարը հիասթափեցնող է որակել Իսրայելի վարչապետի հակադրությունը պաղեստինյան անկախ պետության ստեղծմանը։
Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շեփսը «Sky» լրատվական հեռուստաալիքին տված հեռուստահարցազրույցում հիասթափեցնող է բնութագրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարություններն ընդդեմ պաղեստինյան անկախ պետության ստեղծման և ասել, որ Պաղեստինի հարցն այլ լուծում չունի։
Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում Նեթանյահուն, կրկնելով ՀԱՄԱՍ-ի ոչնչացման մասին իր պնդումները, ասել է, որ այս ռեժիմը պետք է անվտանգության հսկողություն ունենա Գազայի հատվածում, որպեսզի վստահություն ունենա, որ այդ հատվածն այլևս սպառնալիք չի լինի Իսրայելի համար. Հարց, որը հակասության մեջ է պաղեստինյան անկախ պետության կազմավորման հետ։
Իր հայտարարության մեկ այլ հատվածում Շեփսը հայտարարել է 514 միլիոն դոլար գումարով Սիոնիստական ռեժիմի Sea Viper հրթիռային համակարգը արդիականացնելու Լոնդոնի մտադրության մասին։