ԱՄՆ-ն Իսրայելին նոր կործանիչներ և զենք է վաճառել
Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված ռազմական համաձայնագրի համաձայն՝ առաջիկա օրերին օկուպացված տարածքներ կուղարկվի կործանիչների էսկադրիլիա և հազարավոր նոր զինատեսակներ։
Jerusalem Post-ը հինգշաբթի օրը գրել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի բարձրաստիճան զինվորականները հինգշաբթի օրը հանդիպել են Վաշինգտոնում և պայմանավորվել ռազմական համաձայնությունների իրագործման շուրջ:
Ավելի վաղ, ԱՄՆ-ին և Lockheed Martin ընկերությանն ուղղված նամակում, Իսրայելի պատերազմի նախարար Յոավ Գալանտը դիմել էր 25 F-35 կործանիչ գնելու հարցով:
Սա F-35-ի երրորդ էսկադրիլիան է, որն Իսրայելը գնում է: Այսպիսով, ռեժիմի F-35-ի թիվը հասնում է 75-ի։
Իսրայելի 12-րդ ալիքը հինգշաբթի օրը հաղորդել է, որ ԱՄն-ն դրական է պատասխանել դիմումին:
Հաղորդագրության համաձայն՝ կործանիչներն Իսրայելին կմատարակարվեն ոչ շուտ, քան 2026-2027 թվականները։