ԱՄՆ նախագահի դեմ հայցադիմում «իսրայելական ցեղասպանությանը մեղսակցության» համար
https://parstoday.ir/hy/news/world-i212974-ԱՄՆ_նախագահի_դեմ_հայցադիմում_իսրայելական_ցեղասպանությանը_մեղսակցության_համար
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի Օքլենդ քաղաքի դատարանը լսումներ է անցկացրել, որում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և երկրի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ մեղադրվել են «Գազայում Իսրայելի ցեղասպանությանը մեղսակցության համար»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2024 13:17 Asia/Tehran
  • ԱՄՆ նախագահի դեմ հայցադիմում «իսրայելական ցեղասպանությանը մեղսակցության» համար

ԱՄՆ-ի Կալիֆորնիայի Օքլենդ քաղաքի դատարանը լսումներ է անցկացրել, որում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և երկրի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ մեղադրվել են «Գազայում Իսրայելի ցեղասպանությանը մեղսակցության համար»։

Երեկ (ուրբաթ) Կալիֆորնիայի Օքլենդի դաշնային դատարանում տեղի ունեցավ լսումներ, որտեղ Հիմնարար իրավունքների կենտրոնը (CCR) հանդես էր գալիս մի քանի պաղեստինյան իրավապաշտպան խմբերի, Գազայի բնակիչների և ամերիկացի այն քաղաքացիների անունից, որոնց ընտանիքի անդամները տուժել են Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի շարունակվող հարձակումներից, հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի անդամների դեմ՝ Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Գազայում Պաղեստինի ժողովրդի ցեղասպանությունը չկանխելու համար։

Այս դատարանում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մեղադրվել են «Իսրայելի գործողությունները չկանխելու և բացահայտ ցեղասպանությանը մեղսակցության համար»։

Կենտրոնը նաեւ կոչ է անում ԱՄՆ կառավարությանը օգտագործել իր ազդեցությունը Սիոնիստական ​​ռեժիմի վրա՝ Գազայում պաղեստինցիների դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու համար: