Մոսկվայում այրվում է հռչակավոր Սատիրայի թատրոնը
https://parstoday.ir/hy/news/world-i213016-Մոսկվայում_այրվում_է_հռչակավոր_Սատիրայի_թատրոնը
Մոսկվայում այրվում է հռչակավոր Սատիրայի թատրոնը
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունվար 28, 2024 12:45 Asia/Tehran

Մոսկվայում այրվում է հռչակավոր Սատիրայի թատրոնը

Մոսկվայի Տրիումֆալնայա հրապարակում գտնվող հայտնի Սատիրայի թատրոնում հրդեհը սկսվել է կիրակի առավոտյան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Շենքի տանիքի տակից ծուխ է դուրս գալիս։ Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները։

Հրդեհի մակերեսը կազմում է 200 քմ:

Այրվում են տանիքի գմբեթի փայտյա կոնստրուկցիաները, կրակը շարունակում է տարածվել; Տեղում աշխատում է 76 փրկարար և 21 միավոր տեխնիկա: