Թրամփը մեկնաբանել է Բայդենի վիրավորանքներն իր հասցեին
https://parstoday.ir/hy/news/world-i213392-Թրամփը_մեկնաբանել_է_Բայդենի_վիրավորանքներն_իր_հասցեին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է երկրի ներկայիս ղեկավար Ջո Բայդենի կողմից իր հասցեին հնչեցրած վիրավորանքները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2024 13:17 Asia/Tehran
  • Թրամփը մեկնաբանել է Բայդենի վիրավորանքներն իր հասցեին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է երկրի ներկայիս ղեկավար Ջո Բայդենի կողմից իր հասցեին հնչեցրած վիրավորանքները։

Այս մասին գրում է New York Post-ը՝ հղում անելով Սպիտակ տան նախկին ղեկավարի նախընտրական շտաբի նամակները։

Նամակներից մեկում ասվում է, որ Բայդենը Թրամփին անվանել է «հիվանդ հիմար» և օգտագործել այլ անպարկեշտ արտահայտություններ: Միաժամանակ Թրամփն ընդգծել է, որ իրականում երկրի ներկայիս նախագահը այսպես է մտածում իրեն աջակցող յուրաքանչյուր մարդու մասին։

Թրամփը հավելել է, որ եթե ինքը հաղթի գալիք ընտրություններում, արդյունքների հրապարակման օրը ինքը և իր համախոհները ցուցադրաբար կծիծաղեն։

Միևնույն ժամանակ, նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչը մեղադրել է ԱՄՆ գործող նախագահին «ամոթալի» պահվածքի մեջ, բայց դա զարմանալի չի համարել։