Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
(last modified Thu, 15 Feb 2024 14:51:52 GMT )
Փետրվար 15, 2024 18:21 Asia/Tehran
  • Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Հարավային Կովկասում իրավիճակը և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները քննարկել են Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Իլյա Դարչիաշվիլին և Հաքան Ֆիդանը, հաղորդում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Նախարարները կրկին ընդգծել են խաղաղություն հաստատելու կարևորությունը տարածաշրջանում ամուր և կայուն զարգացման համար։ Այս կապակցությամբ կարևորվել է Վրաստանի և Թուրքիայի դերը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Թուրքիայում կայացած հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև ռազմավարական տարանցիկ և էներգետիկ նախագծերի իրականացմանը, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի տարանցիկ ներուժին: Այս համատեքստում նշվել է Բաքու-Թբիլիսի-Կարս մայրուղու, ինչպես նաև «Միջին միջանցքի» իրագործման կարևորությունը։

Նախարարները նշել են, որ ընթացիկ տարվա մարտին կկայանա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: