Փետրվար 16, 2024 11:29 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն պատրաստ չէ Ռուսաստանի հետ պատերազմի

Spectator կայքը գրում է, որ եվրոպացի առաջնորդները պնդում են, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամների վրա և պատրաստվում են պատերազմի։

Հոդվածագիրը նշում է, որ դաշինքի անդամները չունեն Ռուսաստանի դեմ պայքարելու համար անահրաժեշտ զենք, քանի որ այն ուղարկվել է Ուկրաինա։ Նա նշում է, որ  օրինակ բալթյան երկրները  չունեն զենիթահրթիռային համակարգեր, ինչը նշանակում է, որ պատերազմի դեպքում նրանց ղեկավարները պետք է Զելենսկուն խնդրեն հետ վերադարձնել հրթիռները։

Նշվում է, որ Եվրոպայում պահեստները կիսով չափ դատարկ են, քանի որ պաշտպանական արդյունաբերությունը չի արտադրում բավարար քանակությամբ զենք։ ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ եվրոպական երկրները դժվարությամբ են կնքում զենքի գործարքներ և երկար ժամանակ փորձում են խնայել իրենց ռազմական ծախսերը: Բացի այդ, Եվրոպան հասկացել է, որ զենքի պակասը փոխհատուցելու համար այլեւս չի կարող հույսը դնել ԱՄՆ-ի վրա։

 

Պիտակ