Փաշինյանն ու Ալիեւը պայմանավորվել են շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ
https://parstoday.ir/hy/news/world-i214046-Փաշինյանն_ու_Ալիեւը_պայմանավորվել_են_շարունակել_աշխատանքները_խաղաղության_պայմանագրի_շուրջ
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հայտնում են ՀՀ կառավարությունից:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 17, 2024 14:50 Asia/Tehran
  • Փաշինյանն ու Ալիեւը պայմանավորվել են շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հայտնում են ՀՀ կառավարությունից:

Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ: