Ալիևը Մյունխենից մեկնել է Անկարա
https://parstoday.ir/hy/news/world-i214130-Ալիևը_Մյունխենից_մեկնել_է_Անկարա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին հղումով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2024 13:12 Asia/Tehran
  • Ալիևը Մյունխենից մեկնել է Անկարա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին հղումով։

Նշվում է, որ այցն իրականացվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Ալիևն Անկարա է ժամանել Մյունխենից, որտեղ մասնակցում էր անվտանգության համաժողովին։

Ադրբեջանի նախագահը Թուրքիա է ժամանել փետրվարի 18-ի երեկոյան։ Այցի պաշտոնական մասը նախատեսված է այսօր՝ փետրվարի 19-ին։

Սա Ալիևի առաջին պաշտոնական արտասահմանյան այցն է փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնում հինգերորդ անգամ վերընտրվելուց հետո։ Նախագահի պարտականություններն Ալիևը երդմամբ ստանձնել է փետրվարի 14-ին։