Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարծեցել է թուրքական բանակի մոդելի ներդրմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i214146-Ադրբեջանի_նախագահ_Իլհամ_Ալիևը_պարծեցել_է_թուրքական_բանակի_մոդելի_ներդրմամբ
«Մեր համագործակցության կարևոր ուղղությունը ռազմական ոլորտում փոխգործակցությունն է։ Մեր բանակները նշանակում են մեկ բռունցք»,- ասել է Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Փետրվար 19, 2024 14:37 Asia/Tehran
  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարծեցել է թուրքական բանակի մոդելի ներդրմամբ

«Մեր համագործակցության կարևոր ուղղությունը ռազմական ոլորտում փոխգործակցությունն է։ Մեր բանակները նշանակում են մեկ բռունցք»,- ասել է Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և հինգ ամիս առաջ մեր կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանում թուրքական բանակի մոդելը լիովին կայացել է»,- նշել է նա՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի  օկուպացմանը և հայ բնակչության տոտալ արտաքսմանը։

Հաշվի առնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում մեծությամբ երկրորդ երկիրն է, Ալիևը խոսքերը նշանակում են միության կողմից Բաքվի ավանտյուրաներին օգնելու ակնարկ։

«Այսօր, իհարկե նոր հնարավորություններ են բացվել պաշտպանության ոլորտում։ Այս թեմայով և մանրամասն քննարկումներ են եղել։ Մենք համատեղ արտադրության ծրագրեր ունենք»,-հայտարարել է Ալիևը։

Այսօր Թուրքիայի խոսքը լսում են ամբողջ աշխարհում։ Շատ հարցեր, ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև աշխարհում կախված են Թուրքիայի դիրքորոշումից։

«Թուրքիան մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության երաշխավորն է»,- ասել է Ալիևը։